Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Հայտնաբերվել են Ալցհայմերի հիվանդության 5 նոր գեն

Հայտնաբերվել են Ալցհայմերի հիվանդության 5 նոր գեն

Գիտնականների միջազգային խումբը, որի մեջ ներառված էին ԱՄՆ-ի և Կանադայի 44 համալսարանների գիտնականներ, մարդու օրգանիզմում հայտնաբերել են 5 նոր գեն, որոնք ազդում են Ալցհայմերի հիվանդության առաջացման վրա: Մինչ այժմ հայտնի էին միայն 4 գեն` կապված այս անբուժելի հիվանդության հետ, որ առաջին անգամ նկարագրել է գերմանացի հոգեբան Ալոիս Ալցհայմերը 1906 թ.:


Հիվանդության վաղ փուլերում առաջանում է հիշողության խանգարումներ, օրինակ, երբ չեն կարողանում հիշել ոչ վաղ անցյալում սովորածը,  ավելի ուշ շրջանի բնութագրող ախտանիշներն են` գրգռվածությունը և ագրեսիվությունը, տրամադրության տատանումները, խոսքի խանգարումը, երկարատև հիշողության կորուստը: Հիվանդությունը կարող է երկար ժամանակ աննկատ զարգանալ, մինչև կսկսեն ի հայտ ախտանիշները: Կյանքի միջին տևողությունը` հիվանդության հաստատումից հետո,  մոտ յոթ տարի է:


Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրության գենետիկական կոնսորցիումի կողմից կատարված մասշտաբային հետազոտության ժամանակ անցկացվել է  ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի այլ երկրների մտագարությամբ տառապող  11 հազ հիվանդների գենետիկական հետազոտություն, և համեմատության համար, նույնպիսի հետազոտություն է կատարվել նաև հիշողության կորուստ չունեցող հասուն մարդկանց մոտ:


Տորոնտոյի համալսարանի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Պիտր Սենտ-Ջորջ-Հայսլոպը ՍԻ ԲԻ ՍԻ (Си-Би-Си) հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իրենք ստացել են հիվանդության զարգացման վերաբերյալ նոր տեղեկատվություն: Այդ գեների մի քանիսի դերի մասին իրենք մինչ այդ չգիտեին և դրանց ուսումնասիրությունը կտա հարուստ նյութ: Հնարավոր է՝ հետազոտությունը հնարավորություն տա այս հիվանդության կանխման կամ դրա զարգացման տեմպերի թուլացման հնարավորություններ հայտնաբերել:  Կանադացի փորձագետի գնահատականով առաջիկա 5 տարիների ընթացում կարելի է սպասել Ալցհայմերի հիվանդության բուժման մեջ դրական տեղաշարժ, քանի որ արդեն կուտակվել է մեծ տեղեկատվություն գլխուղեղի տարբեր վիճակների մասին: Նրանք չեն սկսելու հետազոտությունը զրոյից: Կանադայում կան շատ փորձառու հետազոտողներ, և, եթե լինի համապատասխան ֆինանսավորում, ապա իրենք կարող են մեծ ներդրում ունենալ այս աշխատանքում:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ